Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին

ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին
20.12.2013 | 15:31

ԵՐԵՎԱՆ, ՀՀ – ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ս.թ. դեկտեմբերի 20-ին երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչներ:
Առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ աշխատանքները` ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով: Մեկամյա ծրագիրը լրացնում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի և Հարկային բարեփոխումների ծրագրի գործունեությունը: Իր հերթին, Համաշխարհային Բանկը դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել Հայաստանում Կենսաթոշակային միասնական պորտալի և կենսաթոշակային միասնական թեժ գծի ստեղծման համար:
Երկրորդ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն նախարարությանը կսատարի բարելավել Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը և կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին: ԻՍԾՀ ներմուծմամբ ՀՀ կառավարությունը նպատակ ունի տնտեսական աճի և աղքատության նվազեցման խթաններ ստեղծել մարդկային կապիտալի զարգացման միջոցով: Բացի այդ, կվերանայվի սոցիալական աշխատանքի բնույթն ու դերը:
Երկու դրամաշնորհները 2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են հանդիսանում:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ